Մասնագետները՝ մաշկի վաղաժամ ծերացմանը նպաստող մթերքների մասին
Ըստ առկա տեղեկությունների ՝ այդ մթերքների շարքում կարելի է ներառել շաքարը, ալկոհոլը, սուրճը, եգիպտացորենից պատրաստված արտադրանքները և վերամշակված մսամթերքը: Այսպես օրինակ շաքարը դանդաղեցնում է կոլագենի արտադրությունը, որն էլաստիկություն է հաղորդում մաշկին: Աղը և վերամշակված միսը բացասաբար են անդրադառնում նյութափոխանակության վրա:
«Սուրճը ... ջրազրկում է մարմինը, ինչը նպաստում է կնճիռների և մանր կնճիռների առաջացմանը», - նշվել է նյութում:
Բացի այդ, ալկոհոլը հանգեցնում է այտուցվածության առաջացման, իսկ եգիպտացորեն պարունակող մթերքները խանգարում են Omega-3 և Omega-6 հավասարակշռությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրգերից և բանջարեղեններից պատրաստված դեմքի դիմակները կարող են այրվածքներ առաջացնել: