Հայերեն   English   Русский  

​ԿԺԴՀ-ն հայտարարել է նոր զինամթերքի փորձարկման մասին


  
դիտումներ: 670

Ուրբաթ՝ օգոստոսի 16-ին, Հյուսիսային Կորեան երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ նոր զինամթերքի հերթական փորձարկում է անցկացրել: Գրում է Gazeta.ru-ն:

«Գերագույն առաջնորդը մեծ գոհունակություն է հայտնել, որ պաշտպանական ոլորտի մասնագետներն այդքան կարճ ժամանակահատվածում նոր զինամթերքներ են մշակել», - ТАСС-ը մեջբերում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հաղորդագրությունը:

Նշվել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև հայտարարել է, որ նոր զենքի մշակումը և պաշտպանական տեխնոլոգիաների կատարելագործումը հանրապետության ինքնիշխանության ապահովման կարևոր բաղադրիչներն են:

Օգոստոսի 16-ին հարավկորեացի զինվորականները հայտնել էին, որ ԿԺԴՀ-ն Ճnապոնական ծովի ուղղությամբ երկու անհայտ ական է արձակել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: