Հայերեն   English   Русский  

Հիմնադիր խորհրդարանի անդամները Մարտի 1-ին կհավաքվեն Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ


  
դիտումներ: 817

"Հիմնադիր խորհրդարանի" տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

Հիմնադիր խորհրդարանի անդամնեըը և աջակիցները Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու նպատակով 2015 թ. մարտի 1-ին, ժամը 12:00-ին հավաքվելու են Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ:

Մարտի 1-ին, ինչպես նաև մինչ այդ և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացրած ռեժիմի կողմից մեր քաղաքացիների և հայրենակիցների նկատմամբ կատարված բռնությունների մեղավորները կարող են բացահայտվել և պատժվել միայն ժողովրդի իշխանությունը հաստատելուց հետո:

Այդ պատճառով մեր ժողովրդի քաղաքական օրակարգի առաջնային և հիմնական հարցը եղել և մնում է ռեժիմի հեռացումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: