Հայերեն   English   Русский  

Գերմանիայում դանակով զինված տղամարդը կայարանում հարձակվել է մարդկանց վրա


  
դիտումներ: 298

Անհայտ տղամարդը Գերմանիայի երկաթուղային կայարանում հարձակվել է մարդկանց վրա և սպանել առնվազն երկու մարդու: Այդ մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվում է, նրա զոհեր 32-ամյա մի կին և 23-ամյա մի տղամարդ են դարձել: Հարձակման ժամանակ կայարանը մարդաշատ է եղել, որոնց թվում նաև հարսանիքի հյուրերը:

Հայտնի է, որ կասկածյալն առանց դիմադրություն ցույց տալու հենց դեպքի վայրում հանձնվել է ոստիկանությանը:

Ոստիկանության նախնական վարկածի համաձայն՝ սպանությունները հավանաբար խանդի հողի վրա են եղել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: