Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 9 մարզիկով հանդես կգա աշխարհի առաջնությունում
դիտումներ: 455
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հրապարակել է հավաքականի կազմը։
Հայաստանը համաշխարհային ստուգատեսին կներկայանա 9 ծանրորդով՝ 7 տղամարդ, 2 կին։
Հայաստանը կներկայացնեն 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։
Կանանցից հանդես կգան Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը: