ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին թշնամական քաղաքականության մեջ է մեղադրել
դիտումներ: 334
Նշվել է, որ աճող առճակատման և լարվածության պայմաններում հարաբերությունները չեն կարողանա բարելավվել: Որպես նման թշնամանքի օրինակ բերվել են Վաշինգթոնի և Սեուլի համատեղ զորավարժությունները: Դա Հյուսիսային Կորեային դրդել է «մշակել, փորձարկել և տեղակայել ազգային պաշտպանության համար անհրաժեշտ հզոր միջոցներ»:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան նախազգուշացրել էր Հարավային Կորեային Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունների հետևանքների մասին: