Հայերեն   English   Русский  

Գիտնականներն՝ անքնության մահացու վտանգի մասին


  
դիտումներ: 957

EurekAlert! պարբերականի փոխանցմամբ՝ Ստոկհոլմի Կարոլինսկա ինստիտուտի շվեդ գիտնականները բացատրել են, թե ինչու անքնությունը կարող է մահվան հանգեցնել: Գրում է Gazeta.ru-ն:

Ուսումնասիրությունն իրականացնելու համար նրանք վերլուծել են 1,3 միլիոն մարդու տվյալներ:

Գիտնականները տեղեկացել են, որ անքնությունով տառապող մարդկանց դեպքում մեծանում է սրտի կաթվածի, սրտանոթային հիվանդությունների և սրտի անբավարարության վտանգը:

Ըստ գիտնականների նման հիվանդությունների առաջացման վրա կարող է ազդել մարդկանց այն գեների տարբերակների առկայությունը, որոնք նպաստում են անքնության առաջացմանը:

Նրանք նշում են նաև, որ անքնության դեմ կարելի է պայքարել նոր սովորությունների միջոցով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: