Ռոուհանին՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիրների մասին
«Խնդիրը, որը մենք ունենք ԱՄՆ-ի հետ, ոչ տնտեսական և ոչ էլ քաղաքական բնույթի է: Խնդիրը ռազմավարական է, այն հիմնված է խաղաղության վերաբերյալ տարբեր տեսակետերի հիման վրա», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռոուհանիի խոսքերը:
Ռոուհանին հիշեցրել է, որ աշխարհը չի կարող անվտանգ լինել, եթե որոշ երկրներ պատրաստ չեն հարգել այլ երկրների իրավունքները: Նրա խոսքերով՝ ներկայումս միջազգային ասպարեզում իրավահավասարությունը ընդամենը երազանք է:
Բացի այդ Իրանի առաջնորդն ընդգծել է, որ իմաստ չունի տրամաբանորեն ուժին արձագանքել՝ ռացիոնալ կերպով կարելի է պատասխանել բանականությանը, իսկ ուժին՝ միայն ուժով:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաքչին ԿԺԴՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին չի կարելի վստահել: