ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ 38-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի։
Լևոն Արոնյանը 2,5 միավորով ընթացիկ 10 տեղում է։
Օգոստոսի 23-ին անցկացվելիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։