Հայերեն   English   Русский  

Պորոշենկոն խոստացել է Դոնեցկում բարձրացնել Ուկրաինայի դրոշը


  
դիտումներ: 310

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնեցկում կբարձրացվի ուկրաինական դրոշը: Այդ մասին Պորոշենկոն գրառում կատարել է ֆեյսբուքյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, նման հայտարարություն նա է արել քաղաքի օրը՝ շնորհավորելով Դոնեցկի բնակիչներին տոնի կապակցությամբ:

Ըստ նրա, կգա ժամանակը, երբ դա տեղի կունենա:

«Վստահ եմ, որ կգա ժամանակը, և ուկրաինական դրոշը հպարտությամբ կծածանվի քաղաքի վրա», - ընդգծել է Պորոշենկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախկին նախագահը խոստացել էր նաև, որ Ուկրաինայի դրոշը ծածանվելու է Դոնեցկում:

Բացի այդ, նա բազմիցս վստահություն է հայտնել, որ ուկրաինական դրոշը կբարձրացվի նաև Ռուսաստանի քաղաքներում՝ մասնավորապես Սևաստոպոլում և Յալթայում:

Ավելի վաղ Ռադայի պատգամավորը պատմել էր, թե ինչպես է ԱՄՆ-ն ղեկավարել Ուկրաինան Պորոշենկոյի օրոք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: