Հայերեն   English   Русский  

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին վթարի ենթարկված 15-ամյա աղջկա մոտ նկատվում է դրական տեղաշարժ. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ


  
դիտումներ: 66

Վայոց ձորում վթարի հետևանքով տուժած 15-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը։

«Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել էր ձորում։

Վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Տուժածներից 15-ամյա աղջիկը ավելի ուշ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ առկա է թոքերի սալջարդ, որովայնի սալջարդ, կոնքի ողերի կոտրվածքներ։ Աղջիկն արդեն գիտակցության է եկել, նկատվում է դրական տեղաշարժ»,–գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: