Հայերեն   English   Русский  

Գնդապետ Վիկտոր Առուստամյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ


  
դիտումներ: 1092

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առուստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: