Հայերեն   English   Русский  

Արջի և քոթոթները, վայրի խոզերը ու ընձառյուծի ֆոտոսեսիան. «Խոսրովի անտառ»-ում


  
դիտումներ: 166

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Վայրի բնության հիմնադրամի (WWF) տեղադրած ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծին և նրա եզակի լուսանկարները հրապարակել են արգելոցի Facebook-յան էջում։

«Ընձառյուծը հայտնվել էր արգելոցում 21 հունվարի 2018թ.-ին և մինչ օրս գտնվում է պետական արգելոցի տարածքում»,– հիշեցնում են Խոսրովի անտառից։

Այնուհետև «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հրապարակել է ֆոտոթակարդի արձանագրած գորշ արջի ու նրա 2 քոթոթների անտառային զբոսանքը։

Վայրի բնության հիմնադրամի (WWF) Facebook-յան էջում այլ հրապարակում էլ է արվել ։ Տեսանյութը տարածել է ընձառյուծի խնամակալ Գառնիկ Գևորգյանը` վերնագրելով այն «Զայրացած խոզուկները»։

Տեսանյութում պատկերված է վայրի խոզերի մարտական խաղերից մի հատված։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: