Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը. Politico
դիտումներ: 394
Ինչպես նշվել է, այս տարի ուկրաինական կողմը պետք է ստանար 250 միլիոն դոլար, իսկ վերանայման պահին հատկացված միջոցները սառեցվելու են: Թրամփի որոշումը պայմանավորված է նրանով, որ ցանկանում է համոզվել, որ դրանք լավագույն կերպով են օգտագործվում:
«Մենք լուրջ մտավախություններ ունենք այս կարևոր միջոցների սառեցման վերաբերյալ», - հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հանդիպում են անցկացնելու Վարշավայում: