Վթար Չելյաբինսկում. մեքենաներից մեկում ՀՀ քաղաքացիներ են եղել
դիտումներ: 192
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի ուշ երեկոյան: Hyundai-ի 41-ամյա վարորդը փորձել է արգելված վայրում վազանց կատարել և դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի: Այդ ժամանակ էլ այն բախվել է բեռնատար ավտոմեքենային: Ճանապարհային պատահարի արդյունքում թեթև մարդատար մեքենայի վարորդը և ուղևորը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Ճանապարհային ոստիկանության Չելյաբինսկի մարզային վարչությունից հայտնել են, որ Hyundai Sonata-ում Հայաստանի քաղաքացիների են եղել, իսկ բեռնատարը վարել է Բաշկիրիայի 39-ամյա բնակիչ: