Հայերեն   English   Русский  

ԵԼ. «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Եվրոպա լիգայից


  
դիտումներ: 375

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում, մրցելով Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, կարող էր հասնել պատմական նվաճման՝ ունենալով իրական հնարավորություններ։

ժամանակում 2։1 հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը և պայքարը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Հիշեցնենք, որ Երևանում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Վարդան Մինասյանի գլխավորած թիմը։

Առաջին խաղակեսից հետո 1։0 հաշվով հաղթում էր երևանյան թիմը։ 24-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման Կոբյալկոյի փոխանցումից հետո առաջ մղեց Հայաստանի չեմպիոններին։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզեսը։ Դաշտի տերերից 11 մետրանոցը հստակ իրացրեց լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Դանել Սինանին, որը 72-րդ րոպեն խփեց նաև երկրորդ գոլը՝ ընդհանուր հաշիվը դարձնելով 3:3

Լրացուցիչ ժամանակից հետո դիմակայության հաղթողը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ բախտն ուղեկցեց լյուքսեմբուրգցիներին՝ 5:4:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Լյուքսեմբուրի «Ժոզի Բարտել» մարզադաշտում հետեևում էին խաղին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: