Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
դիտումներ: 449
«Մակրոնը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի նոր վարչապետ Ալեքսեյ Գոնդարչուկին և նրա կառավարությանը նույն օրը Գերագույն ռադայի ցուցաբերած աջակցության կապակցությամբ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության տեքստը:
Նշվել է նաև, որ Մակրոնն Ուկրաինայի առաջնորդի հետ քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների արդյունքները:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լուծելու համար կա «աննախադեպ հնարավորությունների պատուհան»: