Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան օրվա առթիվ


  
դիտումներ: 423

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան օրվա առթիվ.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Հարգանքի են արժանի Ձեր բազմամյա, արգասաբեր ջանքերը՝ Բելառուսի շահերի պաշտպանության, ժողովրդի բարեկեցության ապահովման և կյանքի որակի բարձրացման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի Հայաստանի և Բելառուսի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հարստացնել որակապես նոր բովանդակությամբ, այդ թվում և՛ ԵԱՏՄ, և՛ այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխշահավետ համագործակցության միջոցով` ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, քաջառողջություն, բարգավաճում և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»,-նշված է ուղերձում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: