Հայերեն   English   Русский  

Մայք Փենսը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 305

ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ մամուլի ասուլիսի շրջանակներում կոչ է արել եվրոպական երկրներին զգոն լինել ամբողջ աշխարհում ընտրությունների վրա «ազդելու» Ռուսաստանի «ցանկության» պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Եվրոպայում և ամբողջ աշխարհում ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ցանկության պատճառով ժամանակն է, որպեսզի մենք զգոն լինենք Ռուսաստանի կողմից ձեռնարկվող մտադրությունների և գործողությունների նկատմամբ», - Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է Փենսի խոսքերը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ռոբերտ Ստրեյերը հայտնել էր սոցիալական ցանցերի միջոցով ընտրություններին միջամտության դեմ ուղղված միջոցների մասին:

Հուլիսին ՀԴԲ-ում հայտարարեցին ամերիկյան ընտրական գործընթացներին «միջամտելու» Ռուսաստանի փորձերի մասին:

Ռուսաստանի արտգործնախարարությունը նման մեղադրանքները որպես անհիմն որակեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: