Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Սևանի մակարդակը իջնում է՝ ի հեճուկս Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման


  
դիտումներ: 174

«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով,

որ Սեւանից 2018թ. համեմատ 51 մլն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է բաց թողնվել: Մինչդեռ իրականությունն այն է, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 սմ իջել է եւ եղել է 1900,64 նիշի վրա:

Հետաքրքիր է, որ 2018թ. օգոստոսի 29-ին էլ էր Սեւանը մեկ սանտիմետրով պակաս, քան 2017-ին: Այն ժամանակ Սեւանի մակարդակը 1900,66 նիշի վրա էր: Ստացվում է, որ Սեւանի մակարդակը տարեցտարի իջնում է, բարձրանալու փոխարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: