Ռոուհանին` ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների մասին
Այդ մասին հայտնել է Իրանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, և ես նորից եմ կրկնում. մենք չենք գնա ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների: Եթե ԱՄՆ-ն չեղարկի բոլոր պատժամիջոցները, նրանք կարող են միանալ նախորդ 5 + 1 բանակցային ձևաչափին», - հայտարարել է Ռոուհանին խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ միջուկային համաձայնագրի որոշ կողմեր Իրանին և ԱՄՆ-ին առաջարկել են բանակցությունների այդպիսի տարբերակ, սակայն Թեհրանը բացառում է այդ հնարավորությունը:
«ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների մասին խոսակցություններ անգամ չեն էլ կարող լինել», - ընդգծել է Ռոուհանին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո բարձրաձայնել էր Իրանին հրահրելու ԱՄՆ-ի բացահայտ փորձերի մասին: