Հայերեն   English   Русский  

Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. ՍԴ-ի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան


  
դիտումներ: 223

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները քննում են Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականությանն առնչվող հարցը: Նրանք արդեն մի քանի ժամ է խորհրդակցական սենյակում են:

ՍԴ-ի դիմաց էլ հավաքվել են Քոչարյանի պաշտպանները, նրա աջակիցները և պահնջում են ազատ արձակման որոշում կայացնել:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե բոլոր փաստարկները, որ իրենք են ներկայացրել, Սահմանադրական դատարանն ընդունի, ապա պետք է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անհապաղ ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։

Նշենք, որ ՍԴ–ն քննում է Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը այն մեկնաբանմամբ, որը այսօր դատարաններ են տալիս։

«Եթե Սահմանադրական դատարանն օրենքը ճանաչի Սահմանադրությանը համապատասխան, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին, եթե օրենքի դրույթն ամբողջությամբ կամ որոշ չափով կամ օրենքի իրավակիրառ պրակտիկան, եթե բոլոր փաստարկները, որ մենք ենք բերել, ՍԴ–ն ընդունի, ապա պետք է Ռոբերտ Քոչարյանը անհապաղ ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,–նշեց Ալումյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: