Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում ծառայող զինվորների համար
Մինչև ստեղծագործությունների կատարումները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը ներկայացրել է հեղինակներին, կատարվելիք գործերը։
Զինծառայողները մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում կատարումները։
Զինծառայողներից Հովհաննես Կարապետյանը Գյումրիից է, ծառայության ավարտին մնացել է 10 ամիս։ Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժինը։ Ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակելու է մագիստրատուրայում։ Ասում է, որ նման միջոցառումներն ավելի հագեցած են դարձնում զինվորի առօրյան։ Հովհաննես Կարապետյանն իր մասնագիտական կարողությունները ներդնում է նաև Արցախում՝ վարպետության դասեր անցկացնելով այստեղի երաժշտական դպրոցների, քոլեջների սաների համար։