Հայերեն   English   Русский  

Հայաստանում գերակշռում են պետական գրանցմամբ ամուսնությունները


  
դիտումներ: 179

Այս են վկայում 2019 թ. հունիսին Բրեվիսի իրականացրած հետազոտությունները։

Այսպես, ներկայումս ամուսնացած է Հայաստանի չափահաս բնակչության 73.3%-ը, որից 43.8%-ի ամուսնությունը գրանցված է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ԶԱԳՍ), իսկ 3%-ինը՝ միայն եկեղեցում։ Թե՛ եկեղեցում, թե՛ ԶԱԳՍ-ում ամուսնությունը գրանցել է 20.6%-ը։ Հետաքրքիր է, որ 5.9%-ն ընդհանրապես չի գրանցել ամուսնությունը (փաստական ամուսնություններ)։


60-ից բարձր տարիքային խմբում գերակշռում են քաղաքացիական գրանցմամբ ամուսնությունները (61.1%), իսկ միայն եկեղեցական ամուսնությունները համեմատաբար շատ են 18-30 տարեկանների շրջանում (6.5%)։ Թե՛ եկեղեցում, թե՛ ԶԱԳՍ-ում իրենց ամուսնությունը գրանցածների մեջ արդեն առաջին տեղում է 31-45 տարիքային խումբը (34.3%)։

Եվս մեկ հետաքրքիր տվյալ. միայն քաղաքացիական ամուսնություն գրանցածներն ավելի շատ են գյուղական բնակավայրերում (51.4%), իսկ միայն եկեղեցական ամուսնություն գրանցածների թվի տարբերությունը քաղաքային և գյուղական բնակավայրերում աննշան է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: