Ղրղզստանի դատարանը Աթամբաևի ձերբակալությունն օրինական է ճանաչել
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` վկայակոչելով նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևին:
«Դատարանը չբավարարեց մեր բողոքները և կալանքն ու ձերբակալությունը որպես օրինական ճանաչեց», - ասել է նա:
Ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել Աթամբաևին կալանքի տակ թողնել մինչև հոկտեմբերի 26-ը:
Օգոստոսի 8-ին Աթամբաևին երկրի ուժային կառույցների աշխատակիցները ձերբակալվել էին իր նստավայրի տարածքում, այնուհետև նրան Ղրղզստանի ՆԳՆ գլխավոր քննչական վարչություն տեղափոխվել:
Հունիսի 27-ին Ղրղզստանի խորհրդարանը Աթամբաևին զրկեց անձեռնմխելիությունից: Նա կասկածվում է հինգ հանցագործությունների մեջ ներգրավված լինելու մեջ և մի քանի անգամ հարցաքննության է կանչվել: