ՃՏՊ Ղարիբջանյան գյուղի մոտակայքում. վարորդը տեղում մահացել է
դիտումներ: 202
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Մ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 15 մ): Վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: