Հայերեն   English   Русский  

Կրակոցներ Արմավիրում. հոլովվում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու անունը


  
դիտումներ: 101

Ոստիկանները արագ պարզել են կրակողի ինքնությունն ու նրան հայտնաբերել։

Արմավիրի մարզում վարորդների վեճն ավարտվել է կրակոցով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է երեկ` սեպտեմբերի 4–ին, Արմավիրի մարզի կենտրոնական ավտոճանապարհին։

Երթևեկության ընթացքում տարաձայնություններ են ծագել երկու վարորդի միջև, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, մյուսին վախեցնելու համար ատրճանակը պարզել է ու կրակել։ Ըստ շրջանառվող լուրերի` կրակողը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։ Զոհեր կամ վիրավորներ չկան։

Ոստիկանները արագ պարզել են կրակողի ինքնությունն ու նրան հայտնաբերել։ Այժմ պարզվում են մանրամասները, թե ինչ է կատարվել տղամարդկանց միջև և ինչ ատրճանակով է կրակոց արձակվել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: