Ռոուհանին հայտարարությամբ է հանդես եկել
«Ցանկացած դեպքում մենք ևս երկու ամիս ենք տալիս 4 + 1 երկրներին: Եթե մենք կարողանանք համաձայնության գալ, ապա մենք կարող ենք վերադառնալ համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պայմանների իրականացմանը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռոուհանիի խոսքերը:
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր սեպտեմբերի 6-ից համատեղ համապարփակ գործողությունների պլանով ստանձնած պարտավորությունների նվազեցման մասին, ինչը ենթադրում է հետազոտությունների անցկացում, որոնք դուրս են իրանական միջուկային գործարքի շրջանակներից:
Նախօրեին Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին պայման էր առաջադրել համատեղ համապարփակ գործողությունների պլանին Թեհրանի լիարժեք վերադարձի համար և նշել, որ երկիրը պետք է 15 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ ստանա: