Հայերեն   English   Русский  

​Մարի Հարֆը Բենիամին Նեթանյահուի ելույթը “մտահոգիչ” է անվանել


  
դիտումներ: 849

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը չի համաձայնվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից հնչեցված արտահայտություններին: Գրում է Russain.rt.com.-ը:

Այդ մասին Հարֆը հայտարարել է հերթական ճեպազրույցի ընթացքում:

Հարֆի խոսքով` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունն այն մասին, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել, “մտահոգել են” իրեն:

Նա ընդգծել է, որ պատժամիջոցները սահմանված են նաև այլ պատճառով և բացի այդ Իսրայելի վարչապետի կողմից ոչ մի առաջարկություն չի ներկայացվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: