Հայերեն   English   Русский  

Պատգամավորների հարցումներին պաշտոնյաները պետք է պատասխանեն 10 օրվա ընթացքում. Սերգեյ Բագրատյան


  
դիտումներ: 243

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երկրորդ ընթերցմամբ «Հայաստանի Հանրապետության պատգամավորի երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ առաջարկած օրինագծում, կառավարության խնդրանքով, փոփոխություններ են կատարվել պատգամավորների հարցումներին պատասխանելու ժամկետի հարցով։

Նշենք, որ Բագրատյանի առաջարկած օրինագծի էությունն այն է, որպեսզի պատգամավորների հարցումները համապատասխան մարմիններին եւ կառույցներին բավարարվեն գրավոր, 5 օրվա ընթացքում, բայց կառավարությունը հանդես է եկել այդ ժամկետը եւս 5 օրով ավելացնելու առաջարկով։ Միեւնույն ժամանակ, եթե կառույցների ղեկավարներին, ուր ուղարկվել է պատգամավորական հարցումը, ավելի շատ ժամանակ պահանջվի խորհրդարանականին հետաքրքրող հարցին լիարժեք պատասխան տրամադրելու համար, ապա նրանք կկարողանան դիմել խորհրդարան պատասխան հարցմամբ՝ լրացուցիչ 20 օր հատկացնելու խնդրանքով, առաջին հարցումը բավարարելու համար։ Օրինագիծն ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: