Հայերեն   English   Русский  

ՔՊ նիստից հետո Արսեն Թորոսյանը սկսեց ահաբեկել մարզային բուժկենտրոնների ղեկավարներին. Գեւորգ Գրիգորյան


  
դիտումներ: 266

Փաստորեն ՔՊ նիստը բուռն է անցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

«Փաստորեն ՔՊ նիստը բուռն է անցել...

ՔՊ նիստից հետո, «նախարարին» ասել են, որ մի կերպ վերականգնի իր «բարի անունը» ու «լավ համբավը», այլապես նրան կփոխեն:

Ու ի՞նչ արեց «նախարարը»... նիստից անմիջապես հետո սկսեց ահաբեկել մարզային բուժկենտրոնների ղեկավարներին` պարտադրելով, որ գովեն իրեն եւ իր վարած քաղաքականությունը, նույն դիմումով զանգեց իր դրածոներին, իսկ ում «ատամը չէր բռնում» ԽՆԴՐԵՑ, որ փոխանցած հսկայական պետպատվերների դիմաց գովաբանեն իրեն...

Գովաբանեցին`

«Արաբկիր» ԲԿ (չմոռանանք վերջերս 12 մլրդ դրամից ունեցացած բաժինը 0-18 տարեկանների բուժում կազմակերպելու համար)

«Աստղիկ» ԲԿ (2,7 մլրդ դրամ պետպատվեր)

«Էրեբունի» ԲԿ (ուղղաթիռի մենաշնորհ, ինսուլտների գրեթե մենաշնորհ, հսկայական պետպատվեր)

Չեմ անդրադառնում դրածոներին (նախարարի շրջապատ) եւ մարզային բուժկենտրոնների տնօրեններին, ում «գովքը» այնքան արհեստական էր, որ նույնիսկ ժպիտ առաջացրեց... դա պարզ էր, քանի որ նրանք գտնվում են «նախարարի» լծակների տակ:

Չեմ քննադատում եւ ըմբռնումով եմ մոտենում մասնավոր բուժկենտրոնների տնօրեններին, քանի որ «ничего личного, просто бизнесс» գաղափարը միշտ արդիական է»,–նշել է նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: