Հայերեն   English   Русский  

Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն մահացել է


  
դիտումներ: 199

95 տարեկան հասակում կյանքից հեռացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին թվթերյան իր էջում հայտնել է աֆրիկյան այս երկրի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան:

«Զարմանալիորեն ցավալի է հայտարարել Զիմբաբվեի հիմնադիր հայր և նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի մահվան մասին», - գրել է նա:

Մուգաբեն ղեկավարել է Զիմբաբվեն 1980-2017 թվականներին: 2014 թ. ի վեր նա մոլորակի ամենատարեց առաջնորդն էր համարվում:

2017-ի նոյեմբերի 18-ին երկրում ընդդեմ Մուգաբեի իշխանության զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցան: 2017թ. նոյեմբերի 21-ին Ռոբերտ Մուգաբեն լքեց երկրի նախագահի պաշտոնը զինված ուժերի և իշխող «Զիմբաբվեյան աֆրիկյան ազգային միության՝ հայրենասիրական ճակատ» կուսակցության ճնշման ներքո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: