Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ուշադրություն շեղելու համար էր. քաղտեխնոլոգ
«Այդ հարցերից են Ստամբուլյան կոնվենցիան, որը մտցվեց օրակարգ քաղաքական քննարկումների համար, բայց հասարակական ճնշումներից հետո կարծես իշխանությունները մեկ քայլ հետ նահանջեցին և քննարկումը հետաձգվեց, կարևոր հարցերից է նաև Ամուլսարի խնդիրը, եթե նախորդ տարիներին օգոստոսը համեմատաբար հանգիստ էր անցնում, ապա այս տարի բուռն էր հենց Ամուլսարի հարցի հետ կապված: Մյուս հարցը Արցախի հարցն է: Իմ կարծիքով աշնանը ինչ-որ աշխուժություն կարող է լինել հենց այդ հարցի լուծման շուրջ, բացի այդ զարգացումները նաև Արցախի ներքաղաքական զարգացումների հետ են կապված՝ մասնավորապես ընտրությունների»:
Ըստ Հակոբյանի՝ կարևոր հարցեր են նաև ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի և ի վերջո Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակները:
«Եվ հիմա մոտենում են վերջնաժամկետները, որ այս հարցերը պետք է լուծում ստանան, ես կարծում եմ իշխանությունները այդ առումով խրվել են չլուծված բարդ խնդիրների փնջի մեջ, և դրանով է պայմանավորված, որ շատերն ասում են, որ թեժ է լինելու: Չմոռանանք, որ հոկտեմբերի սկզբին ԵԱՏՄ վեհաժողովն է տեղի ունենալու Հայաստանում»:
Խոսելով վերջին օրերին կատարվող նախկին պաշտոնյաների ձերբակալությունների մասին՝ Հակոբյանն ասաց, որ դրանք փորձ էին լրատվամիջոցների և հասարակաության ուշադրությունը շեղելու համար ավելի կարևոր ու օրակարգային թեմաներից:
«Գագիկ Խաչատրյանի, Երվանդ Զախարյանի դեմ քրեական գործերը, նրանց ձերբակալությունները իմ կարծիքով ուշադրություն շեղելու համար էին: Բայց դրանք թրենդային թեմաներ մնացին ընդամենը 1-1,5 օր: Եվ ընդհանրապես պետք է նկատենք, որ իշխանությունների այսօրվա PR տեխնոլոգիաները ժամանակավրեպ են: Եթե նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում նախկին պաշտոնյաների ձերբակալությունով կարելի էր գոհացնել հասարակությանը, ապա այսօր մարդիկ դուրս են եկել հետհեղափոխական էյֆորիաներից ու նրանց ավելի շատ սոցիալ-տնտեսական իրավիճակն է հետաքրքրում»,-ասաց Հակոբյանը: