«Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան Տորոնտոյում
դիտումներ: 1130
Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։ Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։
Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:
Պրեմիերային ներկա է գտնվելու ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և City of smile («Ժպիտների քաղաք››) բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։