Այսօր այցելել եմ ընտրատեղամաս և քվեարկել Ստեփանակերտի՝ ավելի զարգացած ու բարեկեցիկ համայնքի համար
Գրիգորի Մարտիրոսյան,ֆբ գրառում
ՏԻՄ համակարգը ժողովրդավարության իրացման լավագույն դրսեւորումն է: Այսօր այցելել եմ ընտրատեղամաս և քվեարկել Ստեփանակերտի՝ ավելի զարգացած ու բարեկեցիկ համայնքի համար:
Կարծում եմ նաև նույն զգացողությունն ունի ընտրատեղամաս մտնող մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև մեր այսօրվա դիրքորոշումից է կախված 228 համայնքի առաջընթացը: Զարգացած համայնք ունենալու համար կարևոր է յուրաքանչյուրիս աշխատանքը՝ հատկապես կառավարություն և ՏԻՄ փոխհարաբերությունների համատեքստում: Եվ ինչքան բարձր լինի այդ համագործակցության աստիճանը, աշխատանքի արդյունավետությունը նույնքան մեծ կլինի: Համայնքը մեծ լիազորություններով է օժտված, ինչը կառավարության քաղաքականության շրջանակներում է՝ այսինքն ընդլայնել ապակենտրոնացված կառավարումը: Վստահաբար կարող եմ արձանագրել, որ այս ընտրությունները նոր մեկնարկ են այդ գաղափարը ընդլյանելու և խորացնելու համար: