Բնապահպանները պատրա՞ստ են բացել Ամուլսարի ճանապարհը
«ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը կբացվի երկու դեպքում ։
Կա՛մ կառավարությունը կլեգիտիմացնի հայ ժողովրդի մեկ տարի առաջ կայացրած անբեկանելի որոշումը, կամ էլ սեռժիկների մեթոդին պիտի դիմեն, որին ուզում եմ դեռ չհավատալ։
Բայց եթե դիմեն այդ արատավոր մեթոդին, ողջ հայության մեջ կսպանեն ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ վարկանիշը։
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ»,-գրել է նա։
Բունիաթյանը լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ այսօր երեկոյան ջերմուկի բնակիչների հետ ժողով են անելու, որից հետո հայտարարությամբ հանդես կգան և կարտահայտեն համայնքի բնակչության դիրքորոշումը կապված վարչապետի այսօրվա հայտարարության հետ:
Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ եթե խախտումներ հայտնաբերվեն, ցանկացած պահի հանքը կարող է փակվել, Բունիաթյանը պատասխանեց. «Մենք մանրամասների մեջ չենք մտնում, թե ով ինչ է խոստանում: Մենք Ամուլսարի հանքարդյունաբերույթյան էջը փակել ենք ավելի քան մեկ տարի առաջ եւ չեմ կարծում, որ կգա մի օր, որ այդ էջը կհամաձայնենք բացել: Ես վստահ եմ, որ Ջերմուկ համայնքի բնակիչների դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, բայց չեմ ուզում բոլորի անունից՝ խոսել: Դրա համար այսօր կլինի ժողովը: Քանի որ Ամուլսարում պայքարը եղել է ինքնաբուխ եւ որոշումները կայացրել են բնակիչները, կլինի ժողով, ու մենք լիազորված կլինենք հանդես բալ բնակիչների անունից»: