Մարդը, եթե կյանքում տնտեսական ոլորտի հետ գործ չի ունեցել ոնց կարող է զարգացնի. Ծառուկյանը՝ Փաշինյանին
«Վարչապետն ուզում է անի, բայց միայն ասելով չի, պետք է մարդուն աջակցել, կողքը կանգնել: Ամեն ոլորտ պետք է ղեկավարի այն մարդը, որը ղեկավարել է, ժողովուրդը տեսել է, որ նա տիրապետում է ոլորտին, խնդիրներին: Մարդը, եթե կյանքում այդ ոլորտի հետ գործ չի ունեցել ոնց կարող է զարգացնի: Եթե ուզում են ոլորտը զարգանա, պետք է կապ չունենա ոչ կուսակցական պատկանելիությունը, ոչ էլ ազգանունը»,-հայտարարեց նա:
ԲՀԿ առաջնորդի խոսքով, դա անհրաժեշտ է պետությանը. «Մինչեւ այս մոտեցումը չլինի, ոչինչ չի լինի: Իմ հետ քայլել ա, իմ հետ եկել ա... իրա ցավն էլ տանեմ, հարց չկա, բայց մեր բոլորի նպատակը երկիրը զարգացնելն է: Դա հնարավոր է անել: Չի կարելի ամեն մեկին մի առիթ ման գալ»:
Ծառուկյանը նաև նշեց, որ Կառավարության ներկայացրած տնտեսական ծրագրով հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն:
«Դա տնտեսական հեղափոխությունից 100 կմ հեռու է: Ցանկացած տնտեսագետ, որ մտածում է, որ այդ ծրագրով հնարավոր է տնտեսական հեղափոխություն իրականացնել, դա հնարավոր չէ»,-ասաց նա:
Ծառուկյանը տեղեկացրեց, որ վարչապետի հետ հանդիպումներ ունենում են, ներդրումների, տնտեսության զարգացման հարցերով. «Բայց մենք գործընկեր չենք, կոալիցիա չենք, որ քննարկենք, թե որն է արդյունավետ, որը կարող է փոփոխություն բերի, ժողովրդի սպասելիքներն իրականություն դարձնի»: