Արարատի մարզպետը 1 րոպե ուշ պատասխանելու համար աշխատանքից ազատել է աշխատակազմի ղեկավարին
Հիշեցնենք, ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին Գարիկ Սարգսյանը պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով՝ 18:01-ին պատասխանելու համար. կանչել, ասել էր՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր: Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում և գրավոր հիմնավորում էր պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա 1 րոպե ուշացումով «շեֆին» արձագանքելու մեջ»:
Դերմոյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, որի վրա էր դրված ղեկավարի պարտականությունները ՝ հաստիքը միտումնավոր թափուր պահելու պատճառով:Մամուլում այս անհարկի նկատողությունը մեծ աղմուկ բարձրացրեց, Դերմոյանի նկատմամբ նշանակվեց ծառայողական քննություն: