ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում լավ լուր է հայտնել:
Հայաստանի բոլոր մարզերում սեպտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում եղանակն աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ «Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Երևանում, օդի ջերմաստիճանը կհասնի +28, +30 աստիճանի»,- գրել է նա։