ԱՄՆ-ն մտադիր է 150 զինվորական ուղարկել Սիրիա. NYT
Նշվում է, որ ամերիկացի և թուրք զինվորականները միասին կզբաղվեն տարածաշրջանում ցամաքային պարեկավարմամբ: ԱՄՆ-ում ակնկալում են, որ Սիրիա ամերիկացի զինվորականների ուղարկումը թույլ կտա նվազեցնել լարվածությունը, որն այժմ առկա է Վաշինգթոնի և Անկարայի միջև:
Ինչպես նշել է պարբերականը, Պենտագոնի կողմից այս քայլը գոնե ժամանակավորապես կդադարեցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը Սիրիայի տարածքից ամերիկյան կոնտիգենտի դուրսբերման մասին:
Ավելի վաղ Թուրքիան և Միացյալ Նահանգները պայմանավորվել էին Սիրիայի հյուսիսում համատեղ գործողությունների և պլանավորված անվտանգության գոտում համակարգման կենտրոն ստեղծելու մասին:
Օգոստոսի 6-ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դեմ է Սիրիայի հյուսիսային շրջաններ «թուրքական միակողմանի ներխուժմանը»: