Հայերեն   English   Русский  

Մարգարիտա Սիմոնյանը իր կենսագրությունից «սարսափելի» գաղտնիք է բացահայտել


  
դիտումներ: 1329

Russian Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ինստագրամի իր էջում տեղադրել է ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակման սքրինշոթը, որում պատկերված է իր համատեղ լուսանկարը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ժամանակն է բացահայտել իմ կենսագրության ամենասարսափելի գաղտնիքները: Ես Պեսկովի առաջին կինն եմ եղել: Հարսանիքի պահին ես ութ տարեկան էի», - հրապարակված «սքրինշոթին» կից գրել է Սիմոնյանը:

«Դմիտրի Պեսկովի նախկին կինը` Անաստասիա Բուդենայան» վերնագրով հոդվածի սքրինշոթում Պեսկովի առաջին կնոջ լուսանկարի փոխարեն պարբերականը սխալմամբ հրապարակել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի և RT- ի գլխավոր խմբագրի համատեղ լուսանկարը:

Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանն ինստագրամի իր էջում կիսվել էր այն գաղտնիքներով, որոնք օգնում են իրեն օրվա ընթացքում ամեն ինչ հասցնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: