Հայերեն   English   Русский  

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել


  
դիտումներ: 103

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց սեպտեմբերի 13-ին ազատ է արձակվել:

Նշենք, որ նրա պաշտպաններն էին խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն ներկայացրել և գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը, դատարանն էլ որոշել է 20 միլիոն դրամի գրավ կիրառել:

Գործը քրեական չէ, այլ քաղաքացիաիրավական հարթության մեջ է գտնվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին դատարանը բավարարել էր «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադրի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Ալեքսանդր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի եւ դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու եւ ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: