Հայերեն   English   Русский  

Երևանում 22-ամյա վարորդը հեռուստաաշտարակի մոտ բախվել է քարերին և հայտնվել ձորում


  
դիտումներ: 242

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 06 QO 808 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վարորդն էլ հրաժարվում էր ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ ծառայությունից, ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց անվտանգ վայր։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: