Հայերեն   English   Русский  

​«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենք


Արսեն Բաբայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 475

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «նախաձեռնությամբ» բառից հետո լրացնել`

«, բացառությամբ այն պատգամավորների, որոնք մեկ նստաշրջանի ընթացքում հրապարակային եղանակով հնչեցրել են առնվազն երկու հիմար գաղափար»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ պետք է մտներ դեռևս 2019 թվականի հունվարի 14-ին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Որպես «հիմար գաղափարի» օրինակ կարելի է դիտարկել սահմանադրական դատարանին զուգահեռ նոր սահմանադրական դատարան ստեղծելու առաջարկությունը: Փորձը ցույց է տվել, որ այդպիսի գաղափար հնչեցնողների նկատմամբ սանկցիա չկիրառելը նրանց մոտ ծնում է նոր ու ոչ պակաս հիմար գաղափարներ, օրինակ` կոնկրետ անձանցից ազատվելու համար ներկայացվում է օրենքի նախագիծ` վճռբեկ և սահմանադրական դատարանները վերացնելու և գերագույն դատարան ստեղծելու մասին: Էլ ավելի խորացնելով` առաջարկվում է, որ գերագույն դատարանում կողմերն ընտրեն այն դատավորներին, որոնք պետք է քննեն իրենց վեճը:

Հ.Գ. տղերք, նենց արեք վենետիկի հանձնաժողովը սրա մասին չիմանա... ամոթն էլ լավ բան ա





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: