Հայերեն   English   Русский  

Հուսով եմ՝ մեր եվրոպական գործընկերները աթոռից չեն ընկնի այս աֆորիզմը կարդալիս


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 279

Այս գրառումը կատարողը փաստորեն ՀՀ ԱԺ պատգամավոր է։ Հետաքրքիր է, նա տեղյա՞կ է, որ ժողովրդավարակա՛ն պետության խորհրդարանի անդամ է, այլ ոչ թե, օրինակ, Գերագույն Սովետի կամ Ռայխսթագի դեպուտատ։

Գուցե ձեր համար մանրուք է, բայց տեղեկացնեմ, որ ՄԵՐ Սահմանադրությունում կան այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են իշխանությունների տարանջատումը, դատարանների անկախությունը։ Ու այդ սկզբունքների նկատմամբ դուք պարտավո՛ր եք հարգանք դրսևորել։

ՀԳ. Շնորհակալություն՝ Ձեր իրական արժեհամակարգը բացահայտելու հարցում մեզ օգնելու և Ձեր հակասահմանադրական «քաջագործությունների» մասին մեր պնդումները «երկաթյա փաստարկներով» ամրապնդելու համար։ Հուսով եմ՝ մեր եվրոպական գործընկերները աթոռից չեն ընկնի այս աֆորիզմը կարդալիս։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: