Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Էրդողանը և Ռուհանին


  
դիտումներ: 652

Երկուշաբթի Ռուսաստանի նախագահը ժամանեց Անկարա, ուր բանակցություններ վարեց Թուրքիայի և Իրանի գործընկերների հետ:

Այդ պետությունների ղեկավարները մեկ անգամ չէ, որ հանդիպել են «եռյակ» ձևաչափով, ներկայիս գագաթնաժողովը հինգերորդն էր: Հանդիպման թեման անփոփոխ է՝ կարգավորումը Սիրիայում, որտեղ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերը սերտորեն միահյուսվում են:

Սիրիայի ճգնաժամը, մասնավորապես՝ իրավիճակը Իդլիբում գլխավոր հարցն է դարձել այս անգամ: Քաղաքացիական կոնֆլիկտի սուր փուլը երկրում անցյալում է, սակայն օրակարգում քաղաքական կարգավորումն է: Այդ խնդրում կենտրոնական դեր պետք է ունենա Սիրիայի սահմանադրական կոմիտեն, որի ձևավորումն արդեն ավարտվում է: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մասնավորապե պայմանավորվել են «ավելի ներդաշնակ աշխատել և հավելյալ խթան տալ պաշտպանության, արտաքին գործերի նախարարություններին, հատուկ ծառայություններին, որպեսզի ավելի սերտորեն համակարգեն իրենց ջանքերը»: Բացի սիրիական խնդիրներից, կողմերը չէին կարող չքննարկել նաև Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնների գրոհի կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից մեղադրանքները Թեհրանի հասցեին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: