Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Գասպարյանի փաստաբանները գրավոր բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին


  
դիտումներ: 92

Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

<<Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ, կապված օրենքի 2011 թվականին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ, որի արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը:

Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց <մոնումենտալ> իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասին>>,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իշխանությունը չարաշահելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: