Հայերեն   English   Русский  

Մենք պատրաստվում ենք Ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել. բայց հետաքրքիր է՝ դուք դռների տակ վնգստացող դատավորների՞ց եք. Ալումյանը՝ դատավորին


  
դիտումներ: 549

Պնդում եմ, որ խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննության հետ կապված թե անցած դատական նիստի ընթացքում,

թե այս դատական նիստին հրապարակված որոշումները կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների տակ, դատարանը դարձել է գործիք՝ Ռոբերտ Քոչարյանի նկաամամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար: Այս մասին քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Նախորդ դատական նիստի ընթացքում Ձեր կայացրած որոշումները, Ձեր նկատմամբ գործադրված ճնշումները, ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից և դուք այստեղ գործում եք դատարնի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ: Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է դատարանի հնարավորությունից, դրանով պայմանավորված զրկված է մնացած բոլոր իրավունքներից: Դատարանի նկատմամբ հերթական ճնշումներ գործադրելուց մեկի ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորները: Դա հաստատել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարադազարյանը: Հիմա մենք պատրաստվում ենք Ձեզ ինքնաբացարկի միջնոդություն ներկայացնել, և ի թիվս այլ հանգամանենքերի, ուզում ենք իմանալ՝ դուք անձամբ այդ ցուցակի մեջ կաք, թե ոչ, դուք դռների տակ վնգստացող դատավորների՞ց եք»,-ասաց Ալումյանը՝ դիմելով նախագահող դատավորին:

Դատարանը հայտարարեց, որ Ալումյանը նման հայտարարությամբ վիրավորում է իրեն:

«Դուք չեք վիրավորվել, երբ նույն բանը հայտարարել է վարչապետը, հայտարարելկ է ԲԴԽ նախագահը, բայց հիմա վիրավորվու՞մ եք»:

Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ իրենց մեկ աշխատանքային օր է հարկավոր՝ դատավորին ինքնաբացարկի միջնոդություն ներկայացնելու համար: Դատավորը հետաձգեց դատական նիստը՝ ժամանակ տրամադրելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

Դատարանը նաև բավարարեց ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանների միջնորդությունը և թույլ տվեց նրան 15 օրով բացակայել երկրից ու բուժում ստանալ արտասահմանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: