Վերջը մեր պաշտոնական դիրքորոշումը որն ա, տղերք՞
Անժելա Էլիբեգովա ,ֆբ գրառում
Բեմում կանգնած ա ՀՀ վարչապետը։ Էրկու օրից արտգործնախարարին դա ևս Նյու-Յորքում դեմ են տալու, ի թիվս «Արցախը Հայաստան է և վերջ» պնդման։ Սպռոս են անելու, իսկ Մամեդյառովը հաստատ անող ա, չկասկածեք։ Ու ամեն սենց արտահայտություն ոչ միայն հեռվացնում ա Արցախի բանակցային սեղանի շուրջ վերադարձը, այլ նվազեցնում ա մանևրելու դաշտը։ Վերջը մեր պաշտոնական դիրքորոշումը որն ա, տղերք՞: Ադրբեջանցիք հայերեն կարդացող մարդիկ ունեն էլի, նենց չի, որ ներքին լսարանի համար ասեցիք, էնտեղ չիմացան։ Եթե գնում ենք միացման, վստահ եք, որ դրան պատերազմ չի հաջորդի՞: Ես, օրինակ, վստահ եմ, որ ոչ թե կհաջորդի, այլ կսկսվի հենց հանրաքվեյի նախորդ գիշերը։ Եթե դրան ենք գնում, էդ էլ ա լուծում, պռոստը ասեք իմանանք, պատրաստվենք։