Սոցիալական գովազդում կանանց դեմքերի վրա ծեծի հետքերն անհետանում են անցորդների հայացքներից
Սոցիալական գովազդի հեղինակներ Մայք Ուայթսայդը և Բեն Ռոբինսոնը կիրառել են դեմքերի ճանաչման տեխնոլոգիան` հասարակությանը կոչ անելով անտարբեր չմնալ կանանց նկատմամբ բռնությունների հանդեպ:
Ծեծի ենթարկված կանանց պատկերող գովազդային վահանակները փոխվում են այցելուների հայացքների հետ շփման արդյուքնում:
Որքան շատ մարդիկ են նայում լուսանկարին, այնքան արագ կերպով են տուժածների դեմքերին առկա սպիներն ու կապտուկներն անհետանում:
Այդպիսով հեղինակները հասկացնել են տալիս, որ հասարակության ոչ չեզոքությունն աջակցում է դիմակայել բռնությանը: Անցյալ տարի Don't turn a blind eye անունը կրող արշավն արդեն հասցրել է Art of Outdoor արտաքին գովազդի մրցույթում հաղթանակ գրանցել: